Բելգիական Շառլռուայում ոստիկանների վրա զինված տղամարդու հարձակումից հետո Բելգիայի Դաշնային դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ «Ահաբեկչական սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով: ՌԻԱ Նովոոստիի փոխանցմամբ՝ այս մասին Անվտանգության ազգային խորհրդի նիստից հետո հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

«Դաշնային դատախազությունը մեզ տեղեկացրեց, որ ահաբեկչական սպանության փորձի փաստով հետաքննություն է սկսվել՝ հաշվի առնելով հանցագործություն կատարելու պահին այն կատարողի հայտարարությունները»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շառլռուայում անհայտ անձը դաշույնով հարձակվել է երկու ոստիկանի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով հարձակվողը մահացել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ծագումով Ալժիրից էր: