Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը սերիալ կնկարահանի, որում ամերիկացիներին կպատմի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին: Այս մասին գրում է The Gulf News-ը:
Սերիալը հիմնված կլինի 2016 թվականին հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի արժանացած Ջոբ Ուորիքի «Սեւ դրոշներ. ԻՊ-ի վերելքը» գրքի վրա: Դրանում Washington Post-ի ազգային անվտանգության բաժնի հայտնի լրագրողը ներկայացնում է, թե ինչպես է զինյալների ոչ մեծ խումբն արագորեն վերածվում աշխարհի ամենադաժան ահաբեկչական ցանցի: Ուորիքը գրում է հորդանանյան բանտում ստեղծված խմբի մասին՝ պատմելով, թե ինչպես է խմբավորումը կարողանում հսկայական տարածքներ գրավել Սիրիայում եւ Իրաքում:
«Ամենեւին էլ ժամանց չէ: Նախագիծը լավ ձեռքերում է»,- Twitter-ում գրել է 56-ամյա Ուորիքը, որը բանակցել է Կուպերի եւ նրա գործընկեր Թոդ Ֆիլիփսի հետ:
Ըստ Ռոսիյսկայա գազետայի՝ Ուորիքը հայտարարել է, որ սերիալը ձգտելու է ամերիկացիներին բացատրել խմբավորման շարժառիթները եւ այն մասին, թե ինչպես կարելի է դիմակայել «ամերիկյան քաղաքացիների համար այդ սարսափելի սպառնալիքին»:





























