Բուենոս Այրեսում վախճանվել է Արգենտինայի Հայկական կենտրոնի վարչության ղեկավար Ալբերտո Ջերեջյանը: Այս մասին գրում է Prensa Centro Armenio-ն:
«Արգենտինայի Հայկական կենտրոնի վարչությունը ցավով հաղորդում է, որ օգոստոսի 5-ին սրտի կաթվածի հետեւանքով կյանքից հեռացել է վարչության նախագահ Ալբերտո Ջերեջյանը: Նա ամբողջ հոգով նվիրված էր հայ համայնքի զարգացման եւ ծաղկման գործին՝ հանուն արգենտինահայ համայնքի անվան, հայրենիքի եւ հայության փառքի: Ալբերտոն չափազանց պահանջկոտ էր իր եւ իր ծառայակիցների հանդեպ, հատկապես եթե խոսքը համայնքին էր վերաբերում: Իսկ ընկերների հանդեպ նվիրված էր, ուրախ, շփվող: Նա բազմաթիվ կիսատ գործեր թողեց»,- ասված է Հայկական կենտրոնի վարչության տարածած հաղորդագրությունում:





























