Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում նախանշված առաջիկա բանակցությունները նոր էջ կբացեն Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Ռուսաստան այցից առաջ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ դա պատմական այց, նոր սկիզբ է լինելու: «Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, վստահ եմ, նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: Մեր երկրները դեռ շատ բան են միասին անելու»,- հայտարարել է Էրդողանը:

Հարցազրույցում Թուրքիայի նախագահը խոսել է նաեւ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի դերի, Բրյուսելի հետ Անկարայի հարաբերությունների եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում նախանշված Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման օրակարգում երկու երկրների հարաբերություններն են, սիրիական ճգնաժամը եւ ահաբեկչության դեմ պայքարը: