Սան Ֆրանցիսկոյի հայտնի ատրակցիոնների այգում պոկեմոնների որսի ժամանակ սպանվել է 20-ամյա մի ուսանող։

AP–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ի գիշերը, երբ 20-ամյա Քելվին Ռիլին այգում Pokemon Go էր խաղում։ Նրա ընկերոջ խոսքով՝ իրենք նկատել են, որ ինչ–որ մեկը հետեւում է իրնեց բլրի հետեւից, սակայն իրենք շատ տարված են եղել խաղով եւ ուշադրություն չեն դարձրել դրա վրա։

Հրաձիգը դիմել է փախուստի, սակայն ոստիկանությունը հույս ունի վկաների գտնել։