Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղի հետեւանքով 21 մարդ է զոհվել։ Զոհերի մարմինները հայտնաբերել էին օգոստոսի 7-ին՝ այն բանից հետո, երբ փոթորիկը հանդարտվել էր։ Մի քանի մարդ անհետ կորած է համարվում, փոխանցում է BBC–ն։

Ոմանք խեղդվել են իրենց մեքենաների մեջ՝ հայտնվելով հեղեղված ավտոճանապարհներին։

Սկոպյեում 93 մմ տեղումներ են թափվել, ինչն ավելին է, քան օգոստոսի նորման։ Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի։  Շատ տներ հեղեղված են մնում՝ առանց էլեկտրականության, իսկ որոշները փլուզվել են։

Ավելի քան 100 մարդ տուժել է, մոտ 1000-ը տարհանվել են։