Քանզասում ողբերգական պատահարից մահացել է օրենսդիր Սքոթ Շվաբի որդին։ Երեխան մահացել է Քանզաս–Սիթիի ակվապարկում աշխարհի ամենաբարձր ջրային ատրակցիոնից սահելիս փոխանցում է AFP–ն։
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղան 12 տարեկան էր։ Քանզայի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Շվաբի ներկայացուցիչը հաստատել է տղայի մահվան փաստը։
Ոստիկանությունը դեռ չի ներկայացրել երեխայի մահվան հանգամանքները։
Նշենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել Verrckt կոչվող ջրային սահքի վրա, որն ընդգրկված է Գիննեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարձր ջրային ատրակցիոն։ 50 մ բարձրությամբ ատրակցիոնից սահքի արագությունը կազմում է ավելի քան 100 կմ/ժ։





























