18-ամյա աֆղանստաղուն մեղադրանք են ներկայացրել քրոջ սպանության համար, որը մասնակցել էր կանանց երեկույթի, փոխանցում է BBC–ն։
Աֆղանստանի Բադախշան նահանգի ոստիկանության տեղեկություններով՝ 15-ամյա Չամման Գյուլին տեսագրել էին այլ աղջիկների եւ կանանց հետ պարելիս։
Տեսնելով այդ կադրերը՝ զայրացած եղբայրը կրակել է սեփական քրոջ վրա։
Նշենք, որ Աֆղանստանում այսպես կոչված «պատվի սպանությունները» բացառիկ երեւույթ չեն, ընդ որում, մեղավորները հաճախ են խուսափում պատասխանատվությունից։




























