Պակիստանի հարավ–արեւմուտքում՝ Քվեթա քաղաքի հիվանդանոցում, օգոստոսի 8-ի առավոտյան պայթյուն է հնչել։ «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 5 մարդ, մոտավորապես 30-ը վիրավոր են։
Reuters–ը հայտնում է 10 զոհի մասին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունը հնչել է հայտնի իրավաբան Բիլալ Անվար Կասիի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ։





























