Անհայտ անձինք Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առեւանգել են Ավստրալիայի եւ ԱՄՆ–ի 2 քաղաքացիների։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը գաղտնիության պայմաններում «Ամերիկայի ձայնի» աֆղանական ծառայությանը հայտնել է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստ հագած մարդիկ «օտարերկրացիներին» առեւանգել են տեղական ժամանակով ժամը 20։30–ին։
Ոստիկանությունը հետաքննություն է վարում։ Թեպետ տուժածների մասին կոնկրետ տեղեկություններ չկան, որոշ աղբյուրներ հայտնում են, որ խոսքը տեղի հիվանդանոցում աշխատող բժիշկների մասին է։





























