Բրիտանիայում երիտասարդը զոհվել է` գլուխը դուրս հանելով գնացքի պատուհանից: Հաղորդվում է, որ տղամարդու գլուխը պոկել է հանդիպակաց գնացքը: Միջադեպը տեղի է ունեցել  Gatwick Express գնացքում «Ուոնդսվորտ քամըն» կայարանից ոչ հեռու: Զոհվածի անունը չի հաղորդվում, հայտնում են միայն, որ նա մոտավորապես  20 տարեկան էր, հայտնում է  BBC-ն:  

Գլխի ուժեղ հարվածից տղամարդու մահն արձանագրել է «շտապօգնության» ուղղաթիռով տեղ հասած բուժակը: Միաժամանակ վկաները պնդում են, որ միջադեպի արդյունքում տղամարդը գլխատվել է:  «Նա դուրս է հանել գլուխը, չի տեսել հանդիպակաց գնացքը եւ ուղղակի զրկվել է գլխից», - տեղական ռադիոյին պատմել է Ռիհաննա անունով մի կին, որը զոհվածի հետ նույն վագոնով է ճանապարհորդել: