Ավստրիան կարող է արգելափակել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընդլայնումը, ինչը սպառնում է խզել միգրացիայի հարցի վերաբերյալ Բրյուսելի եւ Անկարայի միջեւ բանակցությունները, հայտնում է   Reuters-ը: 

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում նոր գլուխ բացելուն:  «Ես ձայնի իրավունք ունեմ ԵՄ-ի արտգործնախարարների խորհրդում: Ես կտրականապես դեմ եմ դրան», - հայտնել է Կուրցը: Նրա խոսքով, Թուրքիան առաջընթաց չի արձանագրել եւ չի կատարել անհրաժեշտ պայմանները:  «Թուրքիայի կողմից չեն կատարվել վիզայի ռեժիմի ազատականացման չափանիշները, ինչպես նաեւ անդամակցության բանակցությունների վերաբերյալ պահանջները», - նշել է նա: