Առնվազն 53 մարդ զոհվել է, եւս 50-ը վնասվածքներ է ստացել Քվետտա քաղաքի (հարավ-արեւմտյան Բելուջիստանի նահանգ) հիվանդանոցներից մեկում պայթյունի հետեւանքով, հայտնում են պակիստանյան ԶԼՄ-ները:
Աղբյուրի համաձայն, ահաբեկչության գրեթե բոլոր զոհերը փաստաբաններ եւ լրագրողներ են, որոնք հավաքվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում` հարգելու Բելուջիստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Անվար Կազիի հիշատակը, որը սպանվել էր երկուշաբթի առավոտյան:
Այս պահին ոստիկանությունը շրջապատել է հիվանդանոցին հարակից շրջանը, Քվետտայի բոլոր բժշկական հաստատություններում արտակարգ դրություն է հայտարարված: Առայժմ շրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի համար պատասխանատվությունը:





























