Սոցիալական ցանցերի ղեկավարությունը պետք է ավելի ինտենսիվ կերպով տեղեկություններ տրամադրի սոցցանցերին: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը գերմանական Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում, հայտնում է DW-ին: 

Մասենի կարծիքով, սոցցանցերը «ջիհադիստների հաղորդակցության կարեւորագույն միջոց են դարձել», այդ պատճառով անհրաժեշտ է «անվտանգության ծառայությունների սերտ համագործակցությունը սոցիալական ցանցերի ղեկավարության հետ»: ԳԴՀ-ի Ներքին գործերի նախարարությանը կից խորհրդարանական պետքարտուղար Գյունտեր Քրինգսը կոչ էր արել արագացնել տվյալների փոխանակումը սոցցանցերի եւ իշխանությունների միջեւ` պահպանելով իրավական պետության սկզբունքները: 

Ավելի վաղ Գերմանիայի մի քանի դաշնային երկրամասի իշխանությունները հանդես էին եկել նորմ մտցնելու օգտին, որը սոցիալական ցանցերին, մասնավորապես`  Facebook-ին կպարտավորեցներ իրավապահ մարմինների պահանջով օգտատերերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ տրամադրել: ԳԴՀ-ի դատախազությունը, ոստիկանությունը եւ հատուկ ծառայություններն ամեն օր Facebook-ին ավելի քան տասը հարցում են ուղարկում օգտատերերի անձնական տվյալների տրամադրման մասին, բայց ղեկավարությունը բավարարում է նման հարցումների ընդամենը  37 տոկոսը: