Քաբուլ քաղաքի Բագրամի շրջանում մերձճանապարհային ռումբի պայթյունի հետեւանքով մեկ զինվորական զոհվել է, եւս երեքը վնասվածքներ են ստացել: 

«Սինհուան» հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով  6:30-ին: Երեք տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պայթյունի համար պատասխանատվությունը դրել է   «խաղաղության թշնամիների» վրա` նկատի ունենալով թալիբներին: