ԱՄՆ-ում՝ Օքլահոմա Սիթիից հարավ-արեւելք Walmart առեւտրի համալիրի կայանատեղիում տասնյակ հազարավոր մեղուներ գրոհել են մարդկանց վրա, փոխանցում է AP-ն, երեք տուժածներ հոսպիտալացվել են:
Պատահարը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը: Տեղական իշխանությունների գնահատականներով՝ կայանատեղի է թռչել 30-ից 60 հազար մեղու: Մեղուների գրոհի հետեւանքով 2 մարդ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, եւս մեկն աննշան վնասվածքներ է ստացել, սակայն նրան եւս տեղափոխել են հիվանդանոց:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջատները փախել էին երեք փեթակներից: Արդյունքում բեղվաբույծներին հաջողվել է բոլոր միջատներին հավաքել:




























