Եգիպտոսում ավտովթարի պատճառով զոհվել է առնվազն 13 մարդ, եւս 4-ը վիրավորվել են, հայտնում է MENA գործակալությունը։

Օգոստոսի 7-ի գիշերը միկրոավտոբուսը կողաշրջվել է Էլ Մինյա մուհաֆազայի անապատի ճանապարհին՝ Կահիրեից 245 կմ հարավ, երբ անիվներից մեկը պայթել էր արագ ընթացքի պատճառով։ Տուժածներին հոսպիտալացրել են։ Վթարի պատճառները հետաքննվում են։