Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից շանտաժի է ենթարկում Եվրամիությանը։ Le Monde–ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ անհնարին է համարում փախստականների մասին համաձայնագրի կատարումը, եթե ԵՄ–ն թուրքերի համար անվիզա ռեժիմի հարցում զիջումների չգնա։
«ԵՄ–ն Թուրքիայի նկատմամբ իրեն անլուրջ է պահում։ Եթե մեր պահանջները չբավարարվեն, փախստականներին Թուրքիա վերադարձնելն անհնարին կլինի»։
Միաժամանակ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սավսան Չեբլին հայտնել է, որ, եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, դա կփակի ԵՄ–ին երկրի անդամակցության ճանապարհը, փոխանցում է DW–ն։





























