Սաուդյան Արաբիան հաստատել է Վյուրցբերգի մոտակայքում գտնվող գնացքում եւ Անսբախում հուլիսյան ահաբեկչական գործողությունների հետաքննման գործում Գերմանիայի հետ համագործակցելու մտադրությունը: Էր-Ռիյադում Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Մանսուր ալ-Տուրկին հայտնել է, որ անվտանգության ոլորտում սաուդյան եւ գերմանացի մասնագետները հանդիպում են ունեցել եւ տեղեկություններ են փոխանակել, որն ապացուցում է ահաբեկիչներից մեկի կապը «Իսլամական պետության» հետ:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն, Անսբախում ինքնապայթեցում իրականացրած սիրիացի փախստական Մոհամմադ Դալեելը սոցիալական ցանցում կապի մեջ է մտել ԻՊ-ի անդամի հետ` օգտագործելով սաուդյան հեռախոսահամար: Ալ-Թուրքին հայտնել է, որ ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ կասկածվողը գտնվել է «հակամարտության չպարզված երկրում», բայց հրաժարվել է հաստատել, որ նա Սաուդյան Արաբիայի հպատակ է եղել, հայտնում է DW-ն:





























