Լիբանանի նախագահի ընտրությունները 42-րդ անգամ հետաձգվել են. խորհրդարանը օգոստոսի 8-ին կրկին չի կարողացել երկրի ղեկավար ընտրել:
Naharnet-ի փոխանցմամբ՝ Լիբանանի խորհրդարանին խոսնակ Նաբիհ Բըրրին ընտրությունները հետաձգել է քվորումի բացակայության պատճառով: Պատգամավորական պալատի հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 7-ին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նախագահի պաշտոնը թափուր է արդեն գրեթե 2 տարի, 2014 թվականի մայիսի 25-ից Միշել Սուլեյմանի՝ պաշտոնից հեռանալուց հետո:
Լիբանանի հարանվանական կարգի համաձայն, հանրապետության նախագահ է առաջադրվում մարոնիների համայնքի ներկայացուցիչը, որոնք մեծամասնություն են կազմում տեղի քրիստոնյաների շրջանում:





























