Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կարող են վատանալ՝ Սոմերսեթ կոմսությունում Hinkley Point ատոմային էլեկտրակայան շինարարության շուրջ որոշման կայացումն ուշացնելու պատճառով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպան Լյու Սյաոմինը:

Financial Times-ում հրապարակված հոդվածում դիվանագետը գրել է, որ ԱԷԿ-ի շինարարության մեկնարկի հետաձգումն արդեն հանգեցրել է երկկողմ հարաբերություններում «ծայրահեղ պատմական պահի»: Նրա խոսքով՝ փոխադարձ վստահությունը կարող է վտանգվել, եթե բրիտանական կառավարությունը հավանության չարժանացնի գործարքը:

BBC-ի փոխանցմամբ՝ Չինաստանը ծրագրում է վճարել 23.5 մլրդ դոլար գնահատվող նախագծի արժեքի մեկ երրորդը: 

Հուլիսին ֆրանսիական EDF ընկերությունը, որը նախագծի հիմնական ներդրողն է, հայտարարել էր Սոմերսեթ կոմսությունում ԱԷԿ-ի շինարարությունը սկսելու որոշման մասին, սակայն Բրիտանիայի իշխանություններն անսպասելիորեն հայտնել են, որ ցանկանում են մինչեւ աշնան սկիզբ վերանայել նախագիծը: