ԱՄՆ-ում երեք աղջիկներ են վիրավորվել՝ ընկնելով ատրակցիոյի խցիկից: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Թենեսի նահանգում, Գրինվիլ քաղաքի Green County Fair ժամանցի այգում: Անհայտ պատճառներով ատրակցիոնի խցիկներից մեկը բացվել է, իսկ այնտեղ գտնվողներն ընկել են շուրջ 12 մետր բարձրությունից:
Երկու աղջիկների հիվանդանոց են տղափոխել ուղղաթիռով, մյուսին՝ շտապօգնության մեքենայով:





























