ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է պակիստանյան Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչությունը: Պայթյունի հետեւանքով առնվազն 70 զոհ կա, 100 մարդ վիրավոր է:
«Գլխավոր քարտուղարը Պակիստանի կառավարությանը կոչ է անում բոլոր ջանքերը ներդնել՝ բնակչության անվտանգությունն ապահովելու եւ այսօրվա ահաբեկչության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ըհնտանիքներին, նաեւ արագ ապաքինում մաղթել վիրավորներին»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը:
Գլխավոր քարտուղարը նաեւ համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդի հետ: Նրան ցնցել է հատկապես այն փաստը, որ ահաբեկչության զոհ են դարձել հիմնականում մարդիկ, որոնք եկել են հրաժեշտ տալու զոհված գործընկերոջը՝ Բելուջիստանի փաստաբանների ասոցիացիայի նախկին ղեկավար Անվար Քասիին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ նրան նույն օրվա առավոտյան անհայտ անձինք գնդակահարել են:





























