Գերմանական Մագդեբուրգ քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա: Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետեւանքով 64-ամյա մի կին է վիրավորվել, որին դեմքի շրջանում կտրված վիրավորումներով հիվանդանոց են տեղափոխել:
DW-ի հաղորդմամբ՝ հարձակվելուց առաջ կասկածյալը՝ 25-35 տարեկան, ցանկացել է մի պատանուց բջջային հեռախոս գողանալ: Այնուհետեւ նա 63-ամյա մի տղամարդուց հեծանիվ գողանալու անհաջող փորձ է կատարել, հետո էլ հարձակվել երկու կանանց վրա, նրանց գետին նետել եւ փախուստի դիմել: Հանցագործության շարժառիթները հայտնի չեն:
Ոստիկանությունը որոնում է կասկածյալին: Հետաքննությունը շարունակվում է:





























