ԵՄ խորհուրդը որոշել է տուգանել Իսպանիային եւ Պորտուգալիային բյուջեի դեֆիցիտը կրճատելու ժամկետները խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
ԵՄ խորհուրդը երկու երկրների համար նոր ժամկետներ է սահմանել բյուջեի դեֆիցիտի շտկման եւ ձեռնարկած քայլերի մասին հաշվետվություն ներկայացնելու համար։ «Խորհուրդը Պորտուգալիային կոչ է անում բյուջեի դեֆիցիտը 2016-ին կրճատել մինչեւ ՀՆԱ 2.5 տոկոսը։ Խորհուրդը Իսպանիային կոչ է անում 2016-ին կրճատել ընդհանուր դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ 4.6 տոկոս, 2017-ին՝ 3.1 տոկոս, 2018-ին՝ ՀՆԱ 2.2 տոկոս»,– ասված է փաստաթղթում։





























