ԱՄՆ-ն է ղեկավարում Վենեսուելայի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմը` նավթի գներն օգտագործելով նրա համար, որ հարավամերիկյան երկրի տնտեսությանը թույլ չտա դուրս գալ ճգնաժամից: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով, ԱՄՆ-ն պլան ունի, որի նպատակն է թույլ չտալ, որ հարավամերիկյան հանրապետության ֆինանսական ոլորտում իրավիճակը բարելավվի:  Վաշինգտոնի պլանի մաս է կազմում Վենեսուելայի տարածքում ամերիկյան ընկերությունների գործունեության դադարեցումը եւ համաշխարհային շուկայում նավթի գներով մանիպուլյացիաները, նշել է Մադուրոն: Նա նաեւ հավելել է, որ տնտեսական պատերազմում ԱՄՆ-ն ներգրավել է վենեսուելական ընդդիմությանը, որին աջակցում են տեղացի ձեռնարկատերերը: