Չինաստանի քաղաքացին ընկել է զբոսանավից եւ 38 ժամ առանց փրկարարական բաճկոնի բաց ծովում է անցկացրել: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Ըստ Gazeta.ru-ի՝ 32-ամյա կինն ընկել է Royal Caribbean զբոսանավից, որն ուղեւորվել է դեպի Հարավային Կորեա եւ Ճապոնիա: Ասում է՝ իրեն օգնել է այն հանգամանքը, որ սպորտային համալսարան է ավարտել:

Զբոսաշրջիկին փրկել են Չժուշան քաղաքի ափերին: Տեղի հիվանդանոցի բուժանձնակազմի փոխանցմամբ՝ կինը միայն մեդուզաների խայթոցներով, նավից ընկնելիս ոչ մի վնասվածք չի ստացել: