Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որով հետաձգել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հոկտեմբերի 23-28-ին նախատեսված միջեկեղեցական և հովվապետական այցը Վրաստան: Ըստ այդմ, առաջարկվել է այցելությունը կատարել նոյեմբերի երկրորդ կեսին:

Գարեգին Բ-ն ընդառաջել է ներկայացված խնդրանքին, և այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին:

Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ` հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, դիվանապետի օգնական Արսեն սարկավագ Զոհրաբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Գարեգին Բ կաթողիկոսի Վրաստան հնարավոր այցի ծրագիրը քննարկման փուլում է։