Կոբի Բարաք ձեռնարկատերը Հրեական համալսարանի գիտնականների հետ մշակել է SuperMeat կոչվող նախագիծը, որի շրջանակում հավի բջիջներից կստեղծվի կուլտիվացված միս: Նշվում է, որ այսպիսի մսի 1 կիլոգրամի արժեքը չի գերազանցի 5 դոլարը: Նախագծով նախատեսվում էր միս ստանալ՝ չոչնչացնելով կենդանիներին:

Օրգանական միսը կաճեցվի հատուկ սարքավորման մեջ, որը նմանակում է կենդանու օրգանիզմը, իսկ դրա համն ու կազմությունը սովորական մսից չի տարբերվի: Հեղինակները կարծում են, որ այդպիսի միսը լիարժեք կփոխարինի կենդանական ծագման մսին: Նշվում է, որ նոր տեխնոլոգիան թույլ կտա արտադրանքը հարստացնել արժեքավոր Օմեգա-3 ճարպաթթուներով, վիտամիններով, սպիտակուցով, կալցիումով եւ երկաթով: Ըստ Kedem-ի՝ միս արտադրող սարքը կարելի է տեղադրել ինչպես խանութներում եւ հասարակական սննդի հաստատություններում, այնպես էլ տանը: Արհեստական մսի արտադրությունը մի շարք առավելություններ ունի