Սան Դիեգոյի բնակիչը մահացել է՝ փորձելով կանգնեցնել իր ծննդյան օրվան նվիրված երեկոյից հեռացող ընկերուհուն եւ ընկել նրա մեքենայի տակ, հայտնում է Orange County Register-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Զոհված Ջոնաթան Մերքլին եւ նրա ընկերները հյուրանոցներից մեկում նշում էին նրա 34-ամյակը, երբ աղջիկը որոշել էր լքել երեկույթը:

Մերքլին, որը չէր ուզում ընկերուհուն բաց թողնել երեկոյից, պառկել էր նրա մեքենայի առաջ: Սակայն աղջկան դա չէր կանգնեցրել, եւ նա վրաերթի էր ենթարկել ընկերոջը:

Հաղորդվում է, որ աղջիկը դեռ կալանավորված չէ: