Հայաստանի կառավարությունը այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայացած նիստում պետեկամուտների կոմիտեում գործող TWM համակարգի մաքսային գանձումների վճարման էլեկտրոնային ենթահամակարգերի ներդրման նպատակով կոմիտեին հատկացրել է 98 մլն 765,7 հազար դրամ։
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգի ներդրումը բարեխիղճ տնտեսվարողներին հնարավորություն կտա հսկողության կանաչ ուղիով անցնելիս զգալիորեն կրճատել մաքսային ձեւակերպման ժամանակը, պահանջվող փաստաթղթերի քանակը։ Մեկ այլ որոշմամբ, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հստակեցրել է ապրանքները եւ տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ընդունած անձի` փոխադրող անձի պարտավորությունների դադարեցման հետ կապված գործողությունները։



























