Բաքվում առեղծվածային հանգաանքներում Իտալիայի մի քաղաքացի է մահացել:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Նասիմինի շրջանի ոստիկանական վարչությունից, միջադեպը տեղի է ունեցել Սուլեյման Ռուստամի փողոցում: Հայտնաբերվել է 50-ամյա իտալացի Դոնունրիո Անտոնիոնիի դին, ով բնակվում էր վարձով: Իտալացու մահվան հանգամանքներն անհայտ են եւ կպարզվեն միայն փորձաքննությունից հետո:

Անտոնիոնին դասավանդում էր որակավորման բարձրացման կուրսերում: Փաստի առիթով հետքննություն է ընթանում: