2016-ին ՀՀ Կառավարության ավտոպարկում կրճատվել է 26 մեքենա։ Այս մասին խորհրդարանում նոյեմբերի 1-ին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով մինչ այդ 83 մեքենա կար։

Իսկ 2017-ինաշխատակազմի հիմնական խնդիրներն են  լինելու էլեկտրոնային պետական ծառայությունների համակարգի զարգացումը, արտակարգ իրավիճակների համար պետական կառավարման մշակումը, պետգնումների, այդ թվում գործուղումների համար ավիատոմսերի օպտիմալացումը։