Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ պատրաստ է անձամբ ներողություն խնդրել Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու 24»  օդանավի օդաչուի այրուց, հայտնում է «Ռոսիա 24»-ը։

«Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ»,- ասել է նա։

Միաժամանակ, Չավուշօղլուն  նշել է իրավական գործընթացի անհրաժեշտության մասին, որով կապացուցվի ռուսական օդանավը խոցած Ալպարսլան Չելիկի մեղքը։ Նա նաեւ հայտնել է,  որ թուրքական կողմը Ռուսաստանից համապատասխան փաստաթղթեր է սպասում։

Փաստաբանը նշել է 2016-ի օգոստոսին խոցված «Սու 24»-ի օդաչուի սպանության մեջ կասկածվողի գործին վերադառնալու պայմանները։