Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից  մարտի 25-ին նետված 75-ամյա կնոջը տեղափոխել են հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարեւանները: Կնոջ մոտ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հոգեկան շեղումներ են ի հայտ եկել, որից հետո նրան հարազատների համաձայնությամբ տարել են հոգեբուժարան:

75-ամյա կինը շենքի 7-րդ հարկից նետվելուց հետո ստացել էր կողքերի ողնաշարի կոտրվածքներ, նա մի քանի շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո դուրս էր գրվել:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում 75-ամյա կնոջ հարեւաններն ասել էին, որ կինն իրեն բնակարանի պատուհանից նետել է, նա ձեռքում գրություն էր ունեցել՝ «Ոչ մեկին չմեղադրեք»:

Նրանց խոսքով, 75-ամյա կինը մենակ էր ապրում, նա ունի աղջիկ, որն ամուսնացած է եւ առանձին է բնակվում: Տարիներ առաջ Երեւանի դպրոցներից մեկում Լ.Ռ.-ն աշխատել է որպես ուսուցչուհի: