«Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակում Երեւան ժամանած Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երեւանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանի եւ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:




























