ՌԴ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սերգեյ Նեւերովը հայտնել է, որ Պետդումայի կանոնակարգում շուտով կհայտնվեն փոփոխություններ, որոնց համաձայն՝ պատգամավորներին կտուգանեն լիագումար նիստերին անհարգելի պատճառով չներկայանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընդունվել է բոլոր խմբակցությունների կողմից կոնսոլիդացված որոշում, որ Պետդումայի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ են արվելու, որոնց համաձայն՝ պատգամավորներին կտուգանեն լիագումար նիստերին անհարգելի պատճառով չներկայանալու համար: Ցանկացած բացակայություն կհանվի աշխատավարձից»,- ասել է Նեւերովը: