ԱՄՆ Կոնգրեսի թեկնածուների ավելի քան 93 տոկոսը, որոնց պաշտպանում էր ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ընտրվել է նոյեմբերի 8-ի քվեարկության ժամանակ:

«Մենք ուզում ենք շնորհավորել Դոնալդ Թրամփին հաղթանակի առթիվ, արժանին հատուցել նախկին պետքարտուղար Քլինթոնին համառ պայքարի համար եւ շնորհակալություն հայտնել ամերիկահայ ընտրողներին: Հայ ընտրողների ռեկորդային քանակ էր եկել ընտրատեղամասեր, որպեսզի պաշտպանի դաշնային, պետական եւ տեղի թեկնածուներին, որոնք մեր համայնքի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով՝ Հայ դատն անհամբերությամբ սպասում է Թրամփի վարչակազմի եւ Կոնգրեսի հետ աշխատանքին, որպեսզի հայկական համայնքի համար բոլոր գերակա ուղղություններում առաջընթաց գրանցվի:

Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող 11 թեկնածուներից 7-ը հաղթել են Սենատում: Կոնգրեսում հանձնախումբը պաշտպանում էր 122 թեկնածուի, որոնցից միայն 5-ն են անցել Ներկայացուցիչների պալատ:

Դեմոկրատներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփեյերը, որոնք հայկական արմատներ ուներ, ստացել են ընտրողների լայն աջակցությունը: Եվս մեկ ամերիկահայ Դենն Թարքանյանը չի կարողացել հաղթանակ տանել: