Զարգացման ասիական բանկը Հայաստանին 90 մլն դոլար կտա ճանապարհների, ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի ցանցի կառավարման համար: Համապատասխան վարկային համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում:

Ֆինանսների փոխնախարար Վարդամ Արամյանի խոսքով՝ գումարը կտրվի 15 տարով, որից 3-ը արտոնյալ ժամանահատվածով, Libor + 0,5%-ով:

Ծրագրի մեկ այլ նպատակն է Էլեկտրաէներգիայի շուկայում մրցակցության մեխանիզմներ ներդնել: Դա կօգնի մեծացնել գեներացումը, այդ թվում՝ արտահանման համար: