Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը  դիմել է հարկադիր կատարողներին՝ բնակիչներից գումարները հավաքելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղապետը՝ նշելով, որ նա 77 հայց  է ներկայացրել. «Ես իմ պլանները կկատարեմ, չեմ գնա մարզպետարան, թուքումուր չեմ ուտի, իմ փոխարեն էլ մարզպետին վերեւում չեն թուքումրի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մինչ այդ դիմել է բնակիչներին՝ ամսական   1000 դրամ հողի  հարկ վճարելու համար:

Նրա խոսքերով Այգեստանի բնակիչները հրաժարվել են հարկ մուծելուց եւ մինչեւ հոկտեմբերի 1-ը  որեւէ հարկ չի հավաքվել. «Մեկ միլիոն հարկ եմ մուծել. 500 հազար ուրիշից պարտք եմ արել, բերել եմ հողի հարկ եմ վճարել»,- ասաց գյուղապետը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Սոկրատ Հովսեփյանի խոսքերով՝ գյուղում այդպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ գյուղապետի թեկնածուներից մեկը հայտարարել է, թե հարկ վճարելը պարտադիր չէ, որից հետո էլ բնակիչները հրաժարվում են հարկ վճարելուց.  «Իմ հակառակորդ թեկնածուն ասում էր՝ ինչո՞ւ եք հարկ վճարում, ես կգամ բոլոր հարկերը կջրեմ»,- ասաց նա: