Իտալիայի Կալյարի նահանգի (Սարդինիա կղզի) բնակիչը դարձել է 111 տարեկան: Այս մասին հայտնում է The Local-ը:
Նոյեմբերի 13-ին Վալերիո Պիրոդին իր տարեդարձը նշել է ընտանիքի եւ հարեւանների հետ: Նա երկու երեխա ունի, 6 թոռ եւ 5 ծոռ: Երկարակեցության միջազգային միության նախագահ Ռոբերտո Պիլին կարծում է, որ իտալացին Եվրոպայի ամենատարեց բնակիչը դառնալու բոլոր հնարավորություններն ունի: «Պիրոդիի կենսաբանական տարիքը փաստացի տարիքից առնվազն 20 տարով փոքր է»,- հավաստիացրել է Պիլին:
Միության նախագահը նաեւ հավաստիացրել է, որ Պիրոդին հրաշալի շարժունակություն եւ հիշողություն ունի: Երկարակյացն ամեն առավոտ զբոսնում է եւ մինչեւ 85 տարեկանը ֆերմայում է աշխատել: Տղամարդը մշտապես ճիշտ սնվելուն է հետեւել:




























