Բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 11-22-ին կայացվել է 35 վարչական որոշում 2.53 մլն դրամ գումարով եւ հաշվարկվել է 4.մլն 903 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

ԲՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում Վայոց ձորի ՏԲ կողմից Գոմքի համայնքում արձանագրված հրդեհի  հետեւանքով բնությանը պատՃառված վնասը կազմել  է  4.325 մլն դրամ գումար: Գործն  ուղարկվել է մարզային դատախազություն:

Լոռու ՏԲ-ի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 157.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի ՏԲ –ի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 26 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ՏԲ կողմից շրջայցերի ընթացքում արձանագրվել է  որսի կանոնների խախտման 4 դեպք, ինչի համար կայացվել է ընդհանուր 120.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ  հաշվարկվել է 6.7 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին  պատճառված վնաս:  
Վայոց ձորի  ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության եւ որսի 1 դեպքի  համար կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 21 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ կողմից շրջայցի ընթացքում արձանագրվել է  որսի կանոնների խախտման 1 դեպք, որի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30 հազար դրամ գումար:       

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում`

Մթնոլորտի ստուգման արդյունքում կայացվել է 550 հազար դրամ գումարի   վարչական տուգանքի 4 որոշում  եւ հաշվարկվել է 292.22 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից կայացվել է 380 հազար դրամ գումարի 4 վարչական որոշում եւ հաշվարկվել է  9 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Երեւանի ՏԲ-ի աշխատակիցների կողմից ստուգայցի արդյունքում  հայտնաբերված հողի բերրի  շերտի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  1  որոշում:  

Տարածքային բաժինների աշխատակիցների կողմից արձանագրվել է  հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 3 դեպք, ինչի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 150 հազար դրամ ընդհանուր գումարով 3 որոշում եւ հաշվարկվել է 70 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Եռամսյակային հաշվետվությունները  սահմանված ժամկետում չներկայացնելու  համար  կայացվել է 620 հազար դրամ ընդհանուր գումարի  9 վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված  ժամանակահատվածում մուտք է եղել  4.16 մլն դրամ: