Հոկտեմբերի 23-ին ժամը 20.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 25 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 76-ամյա Նազիկ Մուրադյանը  եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր: