Կաշառակերության մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի փաստաբանը բողոքարկել է տնային կալանքի մասին որոշումը։

«Այսօր մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Բասմանի դատարանի՝ Ալեքսեյ Ուլյուկաեւի տնային կալանքի մասին որոշման դեմ»,– մեջբերում է «Ինտերֆաքս»–ը նրա փաստաբան Տիմոֆեյ Գրիդնեւի խոսքը։

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչեւ 2017-ի հունվարի 15-ը տնային կալանք էր սահմանել ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի նկատմամբ, որին մեղադրում են 2 մլն դոլարի չափով կաշառք շորթելու մեջ՝ «Բաշնեւտի» սեփականաշնորհման գործարքին դրական գնահատական տալու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի լույս գիշերը Ալեքսեյ Ուլյուկաեւին ձերբակալել էին խոշոր չափերի՝ 2 մլն դոլարի չափով կաշատք ստանալու կասկածանքով։