Մոսկվայում հնագետները 196 արճճե ապրանքային պլոմբերի թաքստոց են հայտնաբերել, հայտնում է «Միր 24»–ը՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետարանին։

Գանձը հայտնաբերել են ՌԴ մայրաքաղաքի Սոֆյայի ափամերձ շրջանում։ Ենթադրաբար պլոմբերը պատկանում են 1812 թվականի Հայրենական պատերազմի շրջանին։ Դրանց ընդհանուր քաշը 2 կգ է։ Գիտնականների կարծիքով՝ արդեն օգտագործած պլոմբերը կարող էին հավաքել դրանցից փամփուշտ ստանալու նպատակով։ Դրանց  մի կողմում Ռուսական կայսրության զինանշանն է, իսկ մյուս կողմում՝ տարբեր նշաններ եւ կրճատված գրություններ։