Դեմոկրատ ընտրիչները , որոնք պետք է մասնակցեն նախագահական ընտրությունների արդյունքների ֆորմալ հաստատմանը, իրենց հանրապետական գործընկերներին համոզում են չքվեարկել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, փոխանցում է Politico–ն։

Նոյեմբերի 8-ին ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հավաքել է նահանգների ընտրիչների անհրաժեշտ քանակությունը, չնայած պարտվել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին ընտրողների ձայների քանակով։

Վաշինգթոն ու Կոլորադո նահանգներից առնվազն վեց ընտրիչ դեմոկրատ փորձում են հանրապետականներին համոզել, որ դեկտեմբերի 19-ին Թրամփի դեմ քվեարկեն։ Հաղթանակի համար Քլինթոնին պետք է, որ առնվազն 37 ընտրիչներ Թրամփի փոխարեն իրեն պաշտպանեն։ Ֆորմալ տեսակետից ԱՄՆ սահմանադրությունը չի արգելում ընտրիչներին քվեարկել ըստ իերնց հայեցողոթյան, բայց մի շարք նահանգներում օրենքներ կան ուխտադրուժ ընտրիչների դեմ՝ ընտրողների կամքին հակառակ քվեարկելու համար նրանց, որպես կանոն, տուգանում են։ ԱՄՆ գերագույն դատարանը դեռ չի արտահայտվել նման օրենքների սահմանադրականության մասին։

Դեմոկրատները ընդունում են, որ դժվար թե կարողանան փոխել ընտրությունների ելքը, բայց ուզում են բանավեճ առաջ բերել, արդյոք ԱՄՆ-ին պետք է ընտրիչների կոլեգիան ու անուղղակի նախագահական ընտրությունների համակարգը, հայտնում է Politico–ն։