Ամերիկյան նորագույն բարձրտեխնոլոգիական Zumwalt հածանավը Պանամական նեղուցն անցնելիս խափանվել է, այն քարշակով տարել են Ռոդման ռազմածովային կայան՝ Պանամա, այս մասին հայտնել է NavyTimes –ը։

Հիմա ՌԾՈՒ ծովային համակարգերի վարչության հետ համակարգվում է վերանորոգման աշխատանքների գրաֆիկը։ Գրաֆիկը ճկուն է լինելու, որպեսզի հնարավոր լինի գնահատել նավի աշխատունակությունը։

Նախնական տվյալներով, անսարքությունը կապակցված է եղել ուժային սարքավորման ջերմափոխանակության համակարգերի հետ, որը էլեկտրականություն է մատակարարում էսմինեցի զանազան համակարգերին,այդ թվում հաղորդիչներին ու սպառազինմանը, հայտնել է Lenta։