Եվրախորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել դադարեցրել Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները, հայտնում է Reuters-ը։

«Մեր ուղերձը Թուրքիային շատ հստակ է․ անդամակցության մասին բանակցությունները պետք է անհապաղ սառեցվեն»,- հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության աջ ցենտրիստական խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։

Խորհդրարանականները իրենց դիրքորոշումը պատճառաբանում են Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո մարդու իրավունքների համատարած ոտնահարումներով։