Սեպաձեւ պոչով ավստրալիական արծիվները ոչնչացրել են բոլոր անօդաչու սարքերը, որոնք Gold Fields լեռնաարդյունահանող ընկերությունը օգտագործում էր Ավստրալիայում օգտակար հանածոների որոնման համար, հայտնում է Seeker պարբերականը։

Շարքից դուրս են եկել ընկերության ինը անօդաչու սարքերը։ Մեկը ընկել է օդաչուի սխալի պատճառով, իսկ մնացածը՝ գիշատիչ թռչունների հարձակման հետեւանքով։ Որոշ սարքեր ենթարկվել են միանգամից երկու արծիվների հարձակման։

Յուրաքանչյուր դրոն արժե մոտ 10 հազար դոլար։ Գումարը կրկնապատկվում է, եթե դրա վրա բարձր թողունակության տեսախցիկ է տեղադրված։ Gold Fields-ում պնդում են, որ ընկերությունը մոտ 100 հազար դոլար է ծախսել կորցրած սարքավորումների փոխարեն նորերը գնելու համար։

Ավստրալիայում բնակվող այս արծիվների թեւերի բացվածքը հասնում է 2,3 մետրի։ Նրանք կրկնակի մեծ են Gold Fields–ի անօդաչուներից, որոնց թեւերի բացվածքը մոտ մեկ մետրի է հասնում։