Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի զինվորականները արդեն սկսել են ժամանել երկիր, հայտնում է Gazeta Prawna–ն։

«Նրանց տեղակայումն արդեն սկսվել է։ Հունվարին հավանաբար, մենք կկարգավորենք նրանց տեղավորելու հարցը»,- ասել է պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով, ընդամենը 1200 զինվորական է տեղակայվելու, որոնցից հազարը ամերիկացիներ։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ստորաբաժանումը  տեղակայվելու է Օժիշ քաղաքում։